ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
 Կամոյի դպրոցում ռումբ առկայության մասին ահազանգ է ստացվել․ դասերն ընդհատվել են

Կամոյի դպրոցում ռումբ առկայության մասին ահազանգ է ստացվել․ դասերն ընդհատվել են

Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ Կամոյի միջնակարգ դպրոցում ահազանգ է ստացվել, որ ռումբ կա տեղադրված։ Դեպքի վայր է շտապել ԱԱԾ-ն և դադարեցրել են դպրոցում դասապրոցեսը։

Այս պահին կատավում է որոնողական աշխատանեքներ՝ հասկանալու համար արդյոք դպրոցում ռումբ կա տեղադրված, թե ոչ։ Փաստ է մեկ բան, որ դպրոցում դասերն այս պահին ընդհատված են և երեխաներին ուղարկել են տուն։

Դեպքով զբաղվում է  Ազգային անվտանգության ծառայությունը։

  • Կիսվել: