Կա ֆեյսբուքյան Հայաստան, եւ կա իրական Հայաստան. Փաշինյան
Երեկ եւ այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ կա ֆեյսբուքյան Հայաստան եւ կա իրական Հայաստան, իրական մարդկանց իրական ջերմությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է. «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ՝ Հայաստանի Հանրապետության Հպարտ Քաղաքացիներ» ։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետը շրջում էր Երևանի փողոցներով և բուկլետներ բաժանում՝ ապրիլի հինգին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:



