հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ջրհեղեղ Գերմանիայում. զոհերի թիվը հատել է 140-ը

Ջրհեղեղ Գերմանիայում. զոհերի թիվը հատել է 140-ը

Արևմտյան Գերմանիայում ջրհեղեղների հետևանքների մահացածների թիվը հասել է 141-ի, տեղեկացնում է Tagesschau-ն:

Նշվում է, որ Ռեյնլանդ-Պֆալցինա նահանգում աղետի զոհերի թիվը հասել է 98-ի, հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում մահացել է առնվազն 43 մարդ: Ընդհանուր առմամբ՝ 670 մարդ տուժել է երկրի արևմուտքում գտնվող Ահրվեյլեր շրջանում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուլիսի 18-ին կայցելի երկրի արևմուտքում գտնվող աղետի գոտի:

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ:

 

  • Կիսվել: