չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Գերմանիան նոր կանցլեր ունի

Գերմանիան նոր կանցլեր ունի

Բունդեսթագը երկրորդ փորձից մեծամասնությամբ Քրիստոնեադեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին ընտրել է Գերմանիայի կանցլեր, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նրա օգտին քվեարկել է 325 պատգամավոր, դեմ քվեարկել է խորհրդարանի 289 անդամ։

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ֆրիդրիխ Մերցին հաստատել է կանցլերի պաշտոնում: Բեռլինի կենտրոնում գտնվող Բելվյու նախագահական պալատում տեղի է ունեցել կարճ արարողություն, որի ժամանակ Շտայնմայերը հանդիսավորությամբ Մերցին նշանակել է նոր կանցլեր: Մայիսի 6-ի առավոտյան քվեարկության առաջին փուլում Մերցը չի կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն. նա հավաքել է ընդամենը 310 ձայն: Սա Գերմանիայի պատմության մեջ առաջին նման դեպքն էր։

  • Կիսվել: