երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ջրային կոմիտեն հերքում է տեղեկությունը, թե Լոռիում տեղի ունեցած հեղեղման պատճառը կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզումը (տեսանյութ)

Ջրային կոմիտեն հերքում է տեղեկությունը, թե Լոռիում տեղի ունեցած հեղեղման պատճառը կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզումը (տեսանյութ)

Տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Ջրային կոմիտեն:
 
՛՛Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։
 
Ի դեպ, 2023 թվականին իրականացվել են նաև պատվարի վերանորոգման աշխատանքներ։
Կանխարգելիչ և արտակարգ ջրթող ևս չի իրականացվել։
 
Կից ներկայացված տեսնյութերում երևում են Մեծավանի ջրամբարի պատվարը և ջրահեռացման ընթացքը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: