երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Ջրանջատում Զովունիում՝ պոմպակայանի հոսանքի տրանսֆորմատորի վթարի պատճառով

Ջրանջատում Զովունիում՝ պոմպակայանի հոսանքի տրանսֆորմատորի վթարի պատճառով

Այսօր կեսօրին վթարվել է «Զովունի» պոմպակայանի հոսանքի տրանսֆորմատորը։ Դրա հետևանքով դադարեցվել է Զովունի համայնքի ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»:
 
«Վեոլիս ջուր» ընկերության էներգետիկ համակարգերի մասնագետների արագ արձագանքման շնորհիվ արդեն իսկ նոր տրանսֆորմատոր է տեղափոխվել պոմպակայան։ Այժմ ընթանում են մոնտաժման աշխատանքները:
 
Առաջիկա ժամերին Զովունիի կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: