կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Նոր Նորք վարչական շրջանում և Ջրվեժ գյուղում

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Նոր Նորք վարչական շրջանում և Ջրվեժ գյուղում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանում հոսանքի լարման անկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 19:00-24:00-ն Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածներում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Մայակ, Բանավան թաղամասերի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

  • Կիսվել: