ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երվանդ Խունդկարյանի պաշտոնավարման օրոք կար դատավճիռների գնացուցակ. Մանվել Տեր-Առաքեկյան (տեսանյութ)

Երվանդ Խունդկարյանի պաշտոնավարման օրոք կար դատավճիռների գնացուցակ. Մանվել Տեր-Առաքեկյան (տեսանյութ)

՛՛Հին Էրիվան՛՛ ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրվելու փաստին:

Այս առնչությամբ ԱՄՆ-ում գտնվող գործարարը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

 

«ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ՝ ՄԱՐԴ ՈՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՈՔ ԳԱՀԱՎԻԺԵԼ Է ԿՈՌՒՊՑԱՅԻ ՄԵՋ, ԱՆԳԱՄ ԳՆԱՑՈՒՑԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՎՃԻՌՆԵՐ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

ԱՍԱՑԵՔ ԽՆԴՐԵՄ, ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԸ ՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ Է ԳՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՀԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆԸ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ»:
 
Նշենք, որ գործարարի գրառումը ներկայացնում ենք բնօրինակով, սխալների համար հայցում ընթերցողների ներողամտությունը 
 
Կից նա նաև ներկայացրել է տեսանյութ. 
 

  • Կիսվել: