Մարմնամարզության ԵԱ․ Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը եզրափակիչում են
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց մեծահասակների և երիտասարդների հավաքականները ապրիլի 21-ից 29-ը մասնակցում են Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությանը:
Այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը անցան եզրափակիչ փուլ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երեկ մեծահասակների հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Արթուր Ավետիսյանը ևս դուրս էին եկել եզրափակիչ փուլ։