հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Այսօր մենք ունենք և՛ կամք, և՛ հնարավորություն՝ աջակցելու Երևանի Հին Նորք թաղամասը զբոսաշրջային և պատմական կենտրոն վերածելուն. Ավինյան (լուսանկարներ)

Այսօր մենք ունենք և՛ կամք, և՛ հնարավորություն՝ աջակցելու Երևանի Հին Նորք թաղամասը զբոսաշրջային և պատմական կենտրոն վերածելուն. Ավինյան (լուսանկարներ)

Հին Նորքը մեր քաղաքի պահպանված եզակի հին թաղամասերից է, որը դեռ պետք է բացահայտեն երևանցիներն ու Երևանի հյուրերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Թաղամասի բազմաթիվ շինություններ պատմամշակութային արժեք են ներկայացնում և պահպանվում են պետության կողմից: Հին Նորքը նաև ավանդական գինեգործության թաղամաս է. այստեղ պահպանվել են նաև այն հին մառանները, որոնք ժամանակին լի են եղել Նորքի այգիների բերքից ստացած գինով:

Նախկինում մասնագետների կողմից առաջարկվել են թաղամասի պատմական տեսքն ու կոլորիտը վերականգնելու նախագծեր, սակայն գործը տեղից չի շարժվել:

Այսօր մենք ունենք և կամքը, և հնարավորությունը աջակցելու Երևանի այս գողտրիկ անկյունը զբոսաշրջային և պատմական կենտրոն վերածելուն, ինչը նոր շունչ կտա թաղամասին և նոր հնարավորություններ այստեղի բնակիչներին՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: