չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արարատում հրաժեշտ տվեցին 19-ամյա զինծառայող Տիգրան Տեր-Առաքելյանին

Արարատում հրաժեշտ տվեցին 19-ամյա զինծառայող Տիգրան Տեր-Առաքելյանին

Այսօր Արարատ քաղաքում վերջին հրաժեշտը տվեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակված 19-ամյա ժամկետային զինծառայող` Տիգրան Անդրանիկի Տեր-Առաքելյանին։

Զինվորի հարազատներին վշտակցելու էին եկել համաքաղաքացիներ, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ:Տիգրանը բանակ էր զորակոչվել 2021թ. հուլիս ամսին։ Նա արիաբար զոհվեց օրեր առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ։

«Արարատի համայնքապետարանը իր խորին ցավակցությունն է հայտնում զինվորի ընտանիքին , հարազատներին, բարեկամներին, ընկերներին:

Հայրենիքն ու սերունդները հավերժ գլուխ կխոնարհեն նրա սխրանքի, նրա հերոսության եւ նրա անմահության առաջ...»,-նշված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: