«Ջհանգիրյանի դռանը կոնյակ-բոնբոներկայով հերթեր են» վերտառությամբ հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է. պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթը այսօր «Ջհանգիրյանի դռանը կոնյակ-բոնբոներկայով հերթեր են» վերտառությամբ իրականությանը չհամապատասխանող լուր է տպագրել, որտեղ արվում են մի շարք մտացածին պնդումներ: Այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
«Հայտնում ենք, որ հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է:
«Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք հերքել ակնհայտ սուտ տեղեկությունները և զերծ մնալ չստուգված լուրերը հանրայնացնելուց»,- ասված է հաղորդագրության մեջ: