կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ջերմուկում ընթանում է Հայկական ուռուցքաբանական ամենամյա 4-րդ կոնգրեսը (ուղիղ)

Ջերմուկում ընթանում է Հայկական ուռուցքաբանական ամենամյա 4-րդ կոնգրեսը (ուղիղ)

Ջերմուկում մեկնարկել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը:  2024 թվականի կոնգրեսի խորագիրն է՝ «Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»:

Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։

  • Կիսվել: