Ջերմուկում հակառակորդը որեւէ առաջխաղացում չի ունեցել․ քաղաքապետ
Ջերմուկում հակառակորդը որեւէ առաջխաղացում չի ունեցել։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։
«Ես կխնդրեի ՊՆ-ի լրատվականից ճշտել, բայց Ջերմուկի հետ կապված կարող եմ ասել, որ որեւիցե խնդիր չի եղել, առողջարանները գործում են, ժողովուրդը խաղաղ․․․ Ես որեւէ ահազանգ չեմ ստացել, որ նման խնդիր կա։ Պն-ի հաղորդագրությունից, լուրերից տեղեկացանք, որ կարծես Սյունիքի կողմում են ինչ-որ զարգացումներ եղել, բայց ոչ Ջերմուկում»։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։