հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հաստատվել է Ջերմուկ համայնքում ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը

Հաստատվել է Ջերմուկ համայնքում ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը

Հաստատվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ․ սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Միջոցառման շահառուները՝ այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը․

• որը 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ փաստացի իրականացրել է կացության կազմակերպման գործունեություն Ջերմուկ համայնքում,
• ում 2022 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների շրջանառությունը չի գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շրջանառության 50%-ը,
• ով դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ»։

Ավելի մանրամասն՝ այստեղ:

  • Կիսվել: