շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ջերմուկի բնակչությունը մասամբ տարհանվել է, սակայն կրակահերթերը քաղաքի ուղղությամբ նվազել են

Ջերմուկի բնակչությունը մասամբ տարհանվել է, սակայն կրակահերթերը քաղաքի ուղղությամբ նվազել են

Ջերմուկի բնակչության որոշ մասը տարհանվել է՝ հիմնականում կանայք, երեխաներ, տարեցներ։ Այս մասին Ջերմուկից հայտնում է InfoPort.am-ի թղթակիցը։

Այս պահին Ջերմուկի ուղղությամբ կրակահերթերը նվազել են։ Սակայն գիշերային մարտերի ժամանակ թշնամին գնդակոծել է մոտակայքում գտնվող ստորաբաժանումներից մեկը, ինչի հետևանքով երկու զինծառայող մահացել է, իսկ անտառում հրդեհ է բռնկվել, որը մինչ այս պահը դեռ չէր մարվել։

Բնակչությունը տարհանվել է նաև Գեղարքունիկի մարզի Սոթք և Խոզնավար գյուղերից, մասամբ Վարդենիս քաղաքից՝ դարձյալ ծերեր, կանայք, երեխաներ։

  • Կիսվել: