երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ

Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ

Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ: Այս մասին տեղեկանում ենք ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման ՛՛Սրբազան պայքար՛՛ տելեգրամյան ալիքից:

՛՛Նրա նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է: Դրանից հետո նրան կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայության դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Թարմացում. ավելի ուշ Աշոտ Հարությունյանի դուստր լրագրող Լիլիթ Հարությունյանը հայտնեց, որ Աշոտ Հարությունյանին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր:

Հիշեցնենք, որ այսօր ԱԳՆ-ի շենքի դիմաց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների իրականացրած ցույցի ժամանակ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում ՆԳՆ-ի փոխանցմամբ, 16 քաղաքացի էր բերման ենթարկվել: Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ բախման ընթացքում մարմնական վնասվածք էր ստացել երեք ոստիկան:

Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնեց, որ կա 29 բերման ենթարկված:

Այնուհետև ՔԿ-ն հայտարարեց. ՛՛Առերևույթ զանգվածային անկարգություններ՝ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ․ մասնակիցներ են ձերբակալվել. միջոցներ են ձեռնարկվում` կազմակերպիչների և մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ՛՛:

Հավելենք նաև, որ այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհները հավաքվում են ՔԿ-ի դիմաց՝ հաջակցություն իրենց պայքարի ձերբակալված ընկերներին:

  • Կիսվել: