չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհները հավաքվում են ՔԿ-ի դիմաց՝ հաջակցություն իրենց պայքարի ձերբակալված ընկերներին (տեսանյութ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհները հավաքվում են ՔԿ-ի դիմաց՝ հաջակցություն իրենց պայքարի ձերբակալված ընկերներին (տեսանյութ)

Ի աջակցություն մեր պայքարի ձերբակալված ընկերների՝ այս պահին քաղաքացիները հավաքվում են ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5)։

Այս մասին ասված է ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման ՛՛Սրբազան պայքար՛՛ տելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ այսօր ԱԳՆ-ի շենքի դիմաց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների իրականացրած ցույցի ժամանակ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում ՆԳՆ-ի փոխանցմամբ, 16 քաղաքացի էր բերման ենթարկվել: Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ բախման ընթացքում մարմնական վնասվածք էր ստացել երեք ոստիկան:

Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնեց, որ կա 29 բերման ենթարկված:

Այնուհետև ՔԿ-ն հայտարարեց. ՛՛Առերևույթ զանգվածային անկարգություններ՝ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ․ մասնակիցներ են ձերբակալվել. միջոցներ են ձեռնարկվում` կազմակերպիչների և մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ՛՛:

  • Կիսվել: