երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կանադայում բուժում ստացած զինհաշմանդամի ընտանիքին (տեսանյութ)

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կանադայում բուժում ստացած զինհաշմանդամի ընտանիքին (տեսանյութ)

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կանադայում բուժում ստացած զինհաշմանդամի ընտանիքին, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

44-օրյա պատերազմից հրաշքով փրկված Արթուր Հովհաննիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու օժանդակությամբ պրոթեզավորվել եւ բուժվել է Կանադայում։ Նա այժմ աշխատում է հայկական բանկերից մեկում։ Մայր Աթոռի կողմից դեռևս 2016 թվականից սկիզբ առած զինհաշմանդամների պրոթեզավորման և բուժման ծրագիրը բազմաթիվ զինվորների կյանք է փոխել:

  • Կիսվել: