ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ մայիսի 4-ի կեսօրից հետո, 5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 4-5-ի ցերեկները կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մայիսի 4-ի կեսօրից հետո, 5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում

  • Կիսվել: