հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելություն

Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելություն

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով, Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելությունը: Այս մասին ասված է ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։

«Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ:

Բժշկական անձնակազմին օդանավակայանում դիմավորել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը:

Առաքելությունը Հայաստանում գործունեություն կծավալի երեք շաբաթ»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: