շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակիչներին տարհանելու հնարավորություն չունի. հայտարարություն

Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակիչներին տարհանելու հնարավորություն չունի. հայտարարություն

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչների տարհանում իրականացնելու հնարավորություն չունի:

«Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ:

Տեղեկացնում ենք, որ դեսպանությունն այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով»,- նշվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: