շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը

Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը

Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը, տեղեկացնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

Այս կապակցությամբ հունիսի 13-ին դեսպան Սոս Ավետիսյանն ընդունել է գրքի հեղինակ, Մադրիդի CEU San Pablo համալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան, լրագրող Ռիկարդո Ռուիս դե լա Սերնային։ Դեսպանն ընդգծել է գրքի հրատարակման կարևորությունը՝ Իսպանիայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործում։

Գիրքը հասանելի է Իսպանիայի բոլոր գրախանութներում։

  • Կիսվել: