երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իսպանիայում ՀՀ դեսպանը Տոռեմոլինոս քաղաքում մասնակցել է խաչքարի բացմանը

Իսպանիայում ՀՀ դեսպանը Տոռեմոլինոս քաղաքում մասնակցել է խաչքարի բացմանը

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դեսպանը՝ Վլադիմիր Կարմիրշալյանը, այսօր Տոռեմոլինոս քաղաքում մասնակցել է խաչքարի բացման արարողությանը, որի շրջանակներում հանդես է եկել ելույթով։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Տոռեմոլինոսի քաղաքապետ Խոսե Օրտիսը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Քաղաքապետ Օրտիսի խոսքերով՝ Տոռեմոլինոսն այս կերպ իր համերաշխությունն է հայտնում ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդին։Խաչքարը նվիրաբերել է գործարար Հրանտ Դոլուխանյանը։

 

  • Կիսվել: