Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է կրկեսը. Սամվել Կարապետյանի դուստր
Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ հոր՝ իրեն ուղարկված ձայնագրություն է։ Դրանից հասկանալի է, որ Երևանի կրկեսի հարցերով զբաղվելը Կարապետյանը հանձնել է դստերը։
«Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է կրկեսը»,-ասում է Տաթևն ու մասամբ ներկայացնում, թե ինչ է կատարվում կրկեսում։
«Ես ուզում եմ, որ մեր հանդիսատեսն առաջինը տեսնի դա: Նախկինում ես կատակում էի՝ իմ կրկեսը չէ, իմ ծաղրածուները չեն, հիմա չեմ կատակում»,-նշել է նա։



