շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իշխանությունները բառից բուն իմաստով ատում են ՀՀ ոստիկանությանը․ Նարեկ Սամսոնյան

Իշխանությունները բառից բուն իմաստով ատում են ՀՀ ոստիկանությանը․ Նարեկ Սամսոնյան

Ինձ բերման ենթարկեցին, որովհետեւ գործող իշխանությունները բառից բուն իմաստով ատում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, ով արդեն ազատ արձակվեց Ոստիկանության բաժնից։

«ՀՀ ոստիկանները դարձել են այս մի ընտանիքի քաղաքական քմահաճույքների գերին։ Ես ծխում էի, ծխելուս ընթացքում դիմակս իջեցրել էի։ Ծխախոտս աղբարկղի մեջ նետելիս արդեն ոստիկանը մոտենում էր ինձ։ Երբ մոտեցավ ինձ, ասացի, որ ծխում էի, հիմա դիմակս կբարձրացնեմ։

Այդ ընթացքում ոստիկանն ինձնից պահանջում էր անձը հաստատող փաստաթուղթը, ես ցույց էի տալիս, հետո ասում էր՝ տուր ես բռնեմ, ասում էի՝ ոչ եւ այլն։ Մոտենում է ալեհեր մի Նիկոլ Փաշինյան, առանց դիմակի եւ ասում է՝ այդ ո՞վ է սուտասանը, ես էլ ասում եմ՝ քո սիրելի Նիկոլն է սուտասան։ Եվ կապիտանը լուրջ հետեւում է, թե ինչպես է այդ սադրիչը, որը եկել էր որ մի հատ ապտակ հասցնեի ու դառնա խուլիգանության մասնակից։ Այդ մարդու որեւէ արձանագրություն չկազմեցին»,- նշեց Սամսոնյանը։

 

  • Կիսվել: