հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրավապահները վաղ առավոտյան գործողություններ են իրականացրել Երևանում էշով ակցիա իրականացրած դաշնակցականի տանը

Իրավապահները վաղ առավոտյան գործողություններ են իրականացրել Երևանում էշով ակցիա իրականացրած դաշնակցականի տանը

Իջևանում ՀՅԴ Ավետիս Ահարոնյան կոմիտեն տեղեկացրել է, որ առավոտյան իրավապահները գործողություններ են իրականացրել Սևադա Ղուկասյանի Աչաջրի տանը։

«Դաշնակցության դեմ հարձակումները շարունակվում են և այսօր առավոտյան ժամը 06։00֊ին հերթական շոուն տեղի ունեցավ մեր ընկեր Սևադա Ղուկասյանի Աչաջրի տանը։

Տանը Սևադայի կինն էր, հայրը,մայրը և անչափահաս որդին ։

Սևադան պայքարին մասնակցում է ընտանիքի հետ պայքարի առաջին օրվանից, ընկերներ վարձքներդ կատար»։

Հիշեցնենք,որ Սևադա Ղուկասյանը ԱԺ֊ի մոտ էշ էր բերել և ԱԺ֊ում գտնվող Նիկոլ Փաշինյանին կոչ էր անում իջնել, որպեսզի նրան ավանակով հեռացնի`«ինչպես իջևանցիները հեռացնում են դավաճանին»։ Նա ԱԺ֊ի մոտից բերման էր ենթարկվել։

  • Կիսվել: