Իրավապահներն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ձերբակալություններ. հայտարարություն
Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ապօրինի ձերբակալություններ: Այս մասին հայտարարություն է տարածել ««Սրբազան պայքար» էջը։
«Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,–ասված է հայտարարության մեջ։
Նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն․
«Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։ ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ»։