հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը պատրաստ է ՀՀ-ի հետ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ բացել. իրանցի նախարար

Իրանը պատրաստ է ՀՀ-ի հետ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ բացել. իրանցի նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը նշել է, որ Իրանը կարևորում է հարևան երկրների հետ առևտրայյին հարաբերությունների զարգացումը, գրում է parstoday.com-ը:

Նա նշել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ բացել:

Հոջաթոլլահ Աբդոլմալեքին, Նարեկ Մկրտչյանի հետ հեռախոսազրույցում, ասել է. «Իրանի արտաքին քաղաքականության մեջ կարևորովում են տնտեսական դիվանագիտությունը, հարևան երկրների հետ առևտրային փոխանակումների զարգացումը և ներդրումների ոլորտը»:

Անդրադառնալով միջազգային ասպարեզում դիմադրողական տնտեսության քաղաքականությանը և մակրոռազմավարություններին, նա հավելել է.«Տարածաշրջանի երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի հարևանների հնարավորությունների զարգացմանը»:

Աբդոլմալեքին նշել է, որ Հայաստանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Իրանի տնտեսական դիվանագիտության ոլորտում, հավելելով. «Նախկինում ստորագրված հուշագրերի գործադրումն ինչպես նաև նոր համագործակցությունների հարցն օրակարգում է»:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հեռախոսազրույցում ասել է. «Մենք նույնպես կարևորում ենք հարևան երկրների հետ առևտրային փոխանակումների զարգացման վերաբերյալ Իրանի ռազմավարական տեսակետը»:

 

  • Կիսվել: