շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրանը վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին

Իրանը վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին

Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով Իրանը վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին։

Նշենք՝ վերջին անգամ այս մզկիթի վրեժի կարմիր դրոշը բարձրացվել է 2020 թվականի հունվարի 3-ին՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։

Այն հեռացվեց, երբ իրանցիները բալիստիկ հրթիռներով հարձակվեցին Իրաքում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան բազայի վրա՝ ի պատասխան Սոլեյմանիի սպանության։ 

Հիշեցնենք, որ Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211-ը վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

  • Կիսվել: