երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Որոտանի մերձակա ճանապարհը

Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Որոտանի մերձակա ճանապարհը

Իրանական բենզատարներից մեկի վարորդ Ամիրը Sputnik Armenia-ի թղթակցին հայտնել է, որ իրանցիները Որոտանի մոտ կանգնած են արդեն երեք օր եւ չեն կարողանում անցնել, քանի որ գումար չկա ադրբեջանցիներին վճարելու համար:

Ամիրն ասում է, որ արդեն վճարել է Մեղրիի հայկական մաքսատանը, թե ինչու պետք է նորից վճարի, պարզ չէ: Բենզատարի ուղեվարձի համար պահանջում են 350 դոլար։

Վարորդները սպառնում են փակել ճանապարհը, եթե մի քանի ժամվա ընթացքում նրանց խնդիրը չլուծվի։ Այդ շրջանում կուտակվել է մոտ 50 իրանական ֆուռ։ Ամիրը համառորեն խնդրում է տեղեկատվությունը հասցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում եւ ստուգում են իրանական բեռնատարները Գորիս-Կապան մայրուղու հատվածում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մաքսատան պետկոմիտեն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները, որոնք երկրի տարածք են մտնում և դուրս գալիս ենթակա, են ճանապարհային հարկով հարկման»:

  • Կիսվել: