«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը վաղը Գյումրիում կշարունակի իր իրազեկման ակցիաները
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ապրիլի 30֊ին Գյումրիում կշարունակի իր իրազեկման ակցիաները, իսկ օրվա ավարտին՝ 17։00-ին, կհավաքվենք Յոթ Վերք եկեղեցում` ժամերգության։
Այս մասին հայտնում են Շարժման ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ հետագա քայլերի մասին առանձին կտեղեկացնեն: