Հունիսի 12-ը լինելու է Սրբազան Պայքարի ամենարորոշիչ օրերից մեկը. «Շիրակը հանուն հայրենիքի»-ն կոչ է անում միանալ
Հունիսի 12-ը լինելու է Սրբազան Պայքարի ամենարորոշիչ օրերից մեկը։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում բոլորիդ այդ օրն անպայման լինել Երևանում՝ Բաղրամյան պողոտայում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՛՛Շիրակը հանուն հայրենիքի՛՛ ֆեյսբուքյան էջը:
՛՛Գյումրիից միասնական երթով շարժվում ենք Յոթ Վերք եկեղեցու դիմացից՝ ժամը 12։00-ին։
Տրանսպորտային խնդիր ունեցող անձինք կարող են զանգահարել 093015149 հեռախոսահամարով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժումը հունիսի 12-ին Երևանում հանրահավք կանցկացնի: