հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է. Ստոլտենբերգ

Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է. Ստոլտենբերգ

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին է: Այս մասին Կիև չհայտարարված այցի ընթացքում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին»,- ասել է նա՝ նշելով, որ մինչև հուլիսի 9-11-ի գագաթնաժողովը ՆԱՏՕ-ի երկրները չեն կարողանա պայմանավորվել Կիևին դաշինք հրավիրելու շուրջ։

«Մեզ պետք է կոնսենսուս, որ ՆԱՏՕ-ի բոլոր 32 անդամները համաձայնեն: Չեմ կարծում, թե հուլիսին անցկացվելիք գագաթնաժողովում դրա շուրջ համաձայնություն լինի, բայց մենք ցույց կտանք, որ Ուկրաինան մոտեցնում ենք ՆԱՏՕ-ին»:

Բացի այդ՝ Ստոլտենբերգը նաև կրկին ընդգծել է, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, և դա ժամանակի հարց է։

«Հավատացեք ինձ, մենք քրտնաջան աշխատում ենք այս ուղղությամբ: Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է»,-ասել է նա:

  • Կիսվել: