չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը. դեսպան

Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը. դեսպան

Իրան-Հայաստան հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, այնուամենայնիվ, տնտեսական հարթությունում դեռ չկան ցանկալի արդյունքներ: Այս մասին Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Մենք ունենք Հնդկական օվկիանոսի ճանապարհը դեպի Չաբահար և Պարսից ծոց, այնուհետև երկաթուղային ճանապարհ դեպի Ջոլֆա-Հայաստան-Վրաստան և Սև ծով, որը անվտանգ և շատ հարմար երթուղի է առևտրի համար, և այս ճանապարհին գտնվող երկրները կարող են օգտվել դրա առավելություններից: Տրանսպորտային երթուղու մի մասը կապված է Սիսիանի ճանապարհի հետ, որը 60 կմ երկարություն ունի և գտնվում է Հայաստանի հարավում: Ձեռնարկվող միջոցառումների արդյունքում, այս ճանապարհը կարճացնում է նախորդ ճանապարհը: ՀՀ կառավարությունը վերականգում է այս ճանապարհը և Իրանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի կառուցման աշխատանքներին»,- ասել է նա:

Զոհուրին նաև ասել է, որ այդ ճանապարհի մի մասը գտնվում է Գորիսի տարածաշրջանում՝ 21 կմ երկարությամբ, որի "երկու հատվածը նախկին խորհրդային քարտեզների համաձայն գտնվում են Ադրբեջանի տարածքում".

"Ըստ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների, այս ճանապարհը պետք է գործեր նախկին կարգավիճակով, մինչև նոր ճանապարհի ավարտը: Սակայն ցավոք, որոշ ժամանակ առաջ ադրբեջանական կողմը ճանապարհը սկզբում փակեց երկու օրով, իսկ այն բացելուց հետո, Իրանի բեռնատարներից վճարներ են գանձվում»",- հավելել է դեսպանը:

  • Կիսվել: