հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Նորատուսում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Նորատուսում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում

Երեկ՝ ապրիլի 28-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհի 47․5 կմ հատվածում, Նորատուս գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպք վայր են ժամանել Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԻԺ» մակնիշի, ժողովրդի լեզվով ասած «բուդկա մոսկվիչում» և ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատել են պարեկ Արսեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Հակոբյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վառված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

  • Կիսվել: