ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանահայերը կարևորել են Իրանում ընտրություններին մասնակցությունը

Իրանահայերը կարևորել են Իրանում ընտրություններին մասնակցությունը

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավորն, անդրադառնալով մարտի 1-ի ընտրություններին միաստվածական կրոնների հետևորդների մաքսիմալ ներկայությանն ասել է. «Վերջին շրջանում Իրանի հայ համայնքի ավելի քան 60 տոկոս մասնակցությունը վկայում է, որ հայերը մեծ նշանակություն են տալիս ընտրություններին մասնակցելուն», գրում է parstoday.ir-ը:

ԻՔՆԱ-ի ն տված հարցազրույցում, Արա Շահվերդյանն ասել է․ «Համակարգի թշնամիների ջանքերն ուղղված են իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրություններին ժողովրդի մասնակցության ցածր ցուցանիշ ապահովեուն, սակայն առավելագույն մասնակցությամբ, այդ նպատակը կձախողվի։ Խնդիրներ կան յուրաքանչյուր երկրում, և Իրանի Իսլամական Հանրապետությունը բացառություն չէ։ Ընտրություններին առավելագույն մասնակցությամբ և ճիշտ տարբերակների ընտրության արդյունքում կարող է ձևավորվել ուժեղ, կառուցողական և արդյունավետ խորհրդարան»։

Երեքշաբթի երեկոյան Թեհրանի և հյուսիսային իրանահայության համայնքից Իսլամական խորհրդարանի 12-րդ գումարման ընտրությունների երկու թեկնածուներ՝ Սևան Սոհրային և Ժոզեֆ Ամիրյանը հեռուստաբանավեճում ներկայացրեցին իրենց տեսակետները։

Այս բանավեճում Սևան Սոհրային, պատասխանելով այն հարցին, թե արդյոք բավարա՞ր է խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների 5 մանդատները (որից, 2 մանդատը հայ քրիստոնյաների համար է), հայտարարեց, որ բնակչությունից ելնելով և ըստ սահմանադրության, դա բավարար է։

Սոհրային նաև հավելեց, որ փոքրամասնության պատգամավորը պետք է կարողանա խորհրդարանի այլ պատգամավորների ու խմբակցությունների հետ կապեր հաստատելու միջոցով, խորհրդարանի գլխավոր նիստերում ներկայացնել իր համայնքի անդամների ցանկություններն ու պահանջները՝ երկրի ընդհանուր քաղաքականության շրջանակում:

Իսկ Ժոզեֆ Ամիրյանն էլ այս բանավեճում ասաց, որ փոքրամասնության պատգամավորը պետք է անհատական ​​կարողություններ ունենա խորհրդարանում իր գործընկերներին իր հետ համակարծիք դարձնելու համար։ Պատգամավորը չպետք է պարզապես նստի և պահպանողական պահվածքով միայն ստորագրի ներկայացված հայտարարությունները, այլ պետք է մյուսներին իրեն համախոհ դարձնի՝ այլ պատգամավորների հետ ամենօրյա փոխգործակցությամբ ու բանակցություններով, և դա նույնպես հնարավոր է։

Այս բանավեճում այս երկու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը։

  • Կիսվել: