չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրականացվում է չորացած ծառերի հաշվառում, խորը էտ, ամբողջությամբ չորացածների դեպքում՝ հատում

Իրականացվում է չորացած ծառերի հաշվառում, խորը էտ, ամբողջությամբ չորացածների դեպքում՝ հատում

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հայտնում է, որ իր առաջարկությամբ Շրջակա միջավայրի նախարարության «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի միջոցով այսօրվանից իրականացվում է չորացած ծառերի հաշվառում, խորը էտ, իսկ ամբողջությամբ չորացած ծառերի պարագայում՝ նաև հատում:
 
«Իրականացվում է Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզի վարչական հատվածի հարակից տարածքների չորացած ծառերի հաշվառում, խորը էտ, իսկ ամբողջությամբ չորացած ծառերի պարագայում՝ նաև հատում, որն ունի տվյալ հատվածներում անվտանգ երթևեկության ապահովման խիստ անհրաժեշտություն և կարևորություն՝ միաժամանակ ապահովելով տվյալ ճանապարհահատվածների էսթետիկ տեսքը և սանիտարական բարվոք վիճակը:
 
«Աշխատանքները գտնվելու են մարզպետարանի և անձամբ իմ ամենօրյա ուշադրության ներքո»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետը:

  • Կիսվել: