Պատուհանները փակել. Տիգրան Մեծ պողոտայում և Ամիրյան փողոցում ծառերի սրսկման աշխատանքներ են իրականացվելու
Մայիսի 27-ին՝ ժամը 02:00-05:00-ն, Կենտրոն վարչական շրջանում, Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ պողոտայում և Ամիրյան փողոցում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ից։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: