շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Թրամփն ու Կանադայի վարչապետը քննարկում են առևտրային համաձայնագիրը

Թրամփն ու Կանադայի վարչապետը քննարկում են առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին փակ հեռախոսազրույցների ընթացքում քննարկում են առևտրային համաձայնագիրը և կանադական ապրանքների համար ԱՄՆ մաքսատուրքերի վերացումը, հաղորդել է CBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Միաժամանակ, հեռուստաալիքը նշել է, որ «այս շաբաթվա սկզբին կանադա-ամերիկյան հարաբերությունները կարծես փակուղի էին մտել Թրամփի կողմից պողպատի և ալյումինի բոլոր ներմուծումների համար մաքսատուրքերի կրկնապատկման հետևանքով»։ 50% մաքսատուրքերը ևս մեկ հարված են կանադական արդյունաբերությանը, որը Միացյալ Նահանգներ մետաղների ամենամեծ մատակարարն է՝ բացատրել է CBC News-ը։

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ Քարնին «չորեքշաբթի հայտարարել է, թե «ինտենսիվ քննարկումները» շարունակվում են, և որ իր կառավարությունը պատրաստում է հակաքայլեր, եթե Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ձախողվեն»։

Այնուամենայնիվ, ըստ CBC/Radio-Canada-ի աղբյուրների, դեռևս հույս կա, որ հունիսի 15-17-ը Կանադայի Ալբերտա քաղաքում կայանալիք G7 գագաթնաժողովի ընթացքում Թրամփի և Քարնիի հանդիպման ժամանակ հնարավոր կլինի որևէ առևտրային գործարք կնքել։

  • Կիսվել: