ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինքնասպանություն Երևանում․ միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել, դին Հրազդան գետից դուրս են բերել փրկարարները

Ինքնասպանություն Երևանում․ միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել, դին Հրազդան գետից դուրս են բերել փրկարարները

Այսօր, հուլիսի 9-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 22։20-ի սահմաններում Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդը, ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, ովքեր տեղում ծառայություն են կատարել մինչև ժամանել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպատիվ խումբը։

Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարները հատուկ ճոպանների միջոցով Հրազդան գետից դուրս բերեցին դին։ Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ժամանել են նաև Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: