շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ինձնից շատ Փաշինյանը կուզեր, որ էս երեխեքը գային, պրծնեին. այսօր վերադարձած ռազմագերու մայր (տեսանյութ)

Ինձնից շատ Փաշինյանը կուզեր, որ էս երեխեքը գային, պրծնեին. այսօր վերադարձած ռազմագերու մայր (տեսանյութ)

Ինքը շատ գոհ է եղել, ասում էր՝ մեզ շատ լավ նայում են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց այսօր գերությունից վերադարձած երիտասարդներից մեկի մայրը:

«Դեկտեմբերի 7-ին կառավարությունը պաշտոնապես ասաց, որ գերիների վերադարձ է լինելու: Ես մեր կառավարությունից շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ: Մեր կառավարության պես մեկ էլ էս վախտ է եղել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու այսքան ուշ տեղի ունեցավ գերիների վերադարձը, մայրն պատասխանեց. «Որովհետեւ դա Փաշինյանի ձեռքը չէր, թուրքի ձեռքն էր: Այնպես չէ, որ Փաշինյանը չէր ուզենա բերեր իմ երեխուն: Ինձնից շատ ինքը կուզեր, որ էդ երեխեքը գային, պրծնեինք»:

Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:

  • Կիսվել: