երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ինչպես կարելի է հավաստի տեղեկութուն ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին

Ինչպես կարելի է հավաստի տեղեկութուն ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին

Հարգելի քաղաքացիներ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին հավաստի տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի շուրջօրյա աշխատող 010 562533 հեռախոսահամարին։ Այս մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

«Կոչ ենք անում ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։

Այս պահին առատ ձյան, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սպիտակի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տվյալ ուղղություններով խորհուրդ չի տրվում երթևեկել»,-նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: