երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ինչո՞ւ պարգևավճարների թեման այս տարի այդքան մեծ աղմուկ չբարձրացրեց

Ինչո՞ւ պարգևավճարների թեման այս տարի այդքան մեծ աղմուկ չբարձրացրեց

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով պարգևավճարներին՝ հայտարարեց, որ  բոլոր աշխատողները ստացել են պարգևավճարներ։

Նշենք, որ այս տարի պարգավճարների համար տրամադրվել է 5.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 5 մլրդի փոխարեն:

Հարցին, թե որն էր պատճառը, որ այս տարի պարգևավճարների աղմուկն այդքան մեծ չէր, Դավիթ Անանյանն ասաց, որ հանրության շրջանում պարգևավճարների հարցը ընդգծված սուր քննադատության չարժանացավ այն պատճառով, որ մարդիկ հասկացել են մի բան՝ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող անձը պետք է ունենա այնպիսի վաստակ, որ մտածի միայն ճիշտ որոշումներ կայացնելու մասին:

Ըստ նրա՝ սովորաբար հանրությունը բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ որոշակի վերապահում ունի, մինչդեռ եթե ուզում են ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, ապա պետք է կարողանալ  ապահովել մասնավորի հետ որոշակի ֆինանսական մրցակցություն:

Դավիթ Անանյանը նաև տեղեկացրեց, որ 2019 թվականին ՊԵԿ-ում 967 հոգի ազատվել է աշխատանքից, նրանց մեջ եղել են այնպիսի պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք գնացել են մասնավոր հատված։

 

 

  • Կիսվել: