կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչո՞ւ էին Երևանի գնդի պարեկները ռուս երկվորյակ եղբայրներին ձերբակալել և բերման ենթարկել ոստիկանություն

Ինչո՞ւ էին Երևանի գնդի պարեկները ռուս երկվորյակ եղբայրներին ձերբակալել և բերման ենթարկել ոստիկանություն

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արայիկ Գևորգյանն ու Արմինե Վարդանյանը իրենց գործունեության ընթացքում աչքի են ընկել հակաօրինական արարքների դեմ տարած պայքարում: Նրանք ծառայության ընթացքում հայտնաբերել են բազմաթիվ օրինախախտ վարորդների և ակտիվ պայքար են տանում թմրամոլության տարածման դեմ և ծառայության ընթացքում բազմաթիվ անգամներ հայտնաբերել են թմրամոլների: 

Ինչպես հայտնում  է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 2-ին, հերթական ծառայության ընթաքում նրանք Նոր Արեշ թաղամասում  նկատել են կասկածելի 2 օտարերկրացու և նրանց թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրանք ՌԴ քաղաքացի 27-ամյա Ս. Լաուխինինն է և 27-ամյա Ա. Լաուխինինն է, ովքեր երկվորյակ եղբայրներ են:

Ս. Լաուխինինի մոտ հայտնաբերվել է 5.08 գրամ դեղնականաչավուն զանգված, ով հայտնել է, որ  իր մոտ հայտնաբերվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրանյութ, պատկանում է իրեն, իր օգտագործման համար է:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

  • Կիսվել: