կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ինչ է իրականում տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանում

Ինչ է իրականում տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե իբր քաղաքապետարանում այսօր «բունտ է տեղի ունեցել՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով»:

«Իրականությունը հետևյալն է. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հաշվի առնելով համավարակի և պատերազմի հարուցած իրավիճակը, այս տարվա սեպտեմբերից նպատակահարմար չի համարում կիրառել պարգևավճարներ:

Քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ՝ տեղեկանալով, որ տարեվերջյան պարգևավճարներ չեն լինելու, այսօր հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով բաժանել պարգևավճարները:

Քանի որ հավաքի պահին քաղաքապետը ներկա չի եղել (մեկնել է Տավուշ)՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը աշխատակիցներին առաջարկել է քննարկումը շարունակել վաղը՝ քաղաքապետի ներկայությամբ»,- մանրամասնել է քաղաքապետի խոսնակը:

 

  • Կիսվել: