երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Իհարկե, մենք կարող էինք մինչեւ վերջ տրակտորներով քանդել ամեն ինչ. Մարության

Իհարկե, մենք կարող էինք մինչեւ վերջ տրակտորներով քանդել ամեն ինչ. Մարության

Օպերայի հատվածում քաղաքին վերադարձրեցինք կանաչ տարածքներ, որոնք կարողացանք: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին ասաց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք հանեցինք այդտեղից շինությունները, որոնք ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չունեին, եւ փաստացի մնացին այն շինությունները, որոնք փաստաթուղթ ունեին: Իհարկե, մենք կարող էինք մինչեւ վերջ տրակտորներով քանդել ամեն ինչ, այդտեղ խնդիր չկար: Միակ խնդիրն այն է, որ այդ մարդիկ կմտնեին դատարան եւ բավականին մեծ գումարներ կպահանջեին քաղաքից, իսկ ես, որպես քաղաքապետ, մեր ժողովրդի այդ մանդատը չունեի, որ այդ միլիոնավոր դոլարները ծախսեի այդ տարածքները հետ բերելու համար:

Մեր թիմը որդեգրեց այն սկզբունքը, որ կսպասենք: Այդտեղ կան տարածքներ, որոնց վարձակալությունը 2027 թվականին է ավարտվում, մնացածը մի քիչ ուշ: Կսպասենք, մինչեւ ավարտվեն պայմանագրերը, եւ այդ ժամանակ արդեն պետք է բոլոր տարածքները հետ վերադարձնեին քաղաքացուն»:

  • Կիսվել: