երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ի վերջո ո՞վ է 16-ամյա աղջկան սպանած հանցագործը՝ Սորոսի հետևորդ, թե՞ ՀՀԿ-ական

Ի վերջո ո՞վ է 16-ամյա աղջկան սպանած հանցագործը՝ Սորոսի հետևորդ, թե՞ ՀՀԿ-ական

Այսօր համացանցում տարածվեծ մի նորություն, ըստ որի Երևանի Սայաթ-Նովա փողոցի տներից մեկում իր ծծնդյան օրը 16-ամյա աղջկան խեղդամահ արած հանցագործը Սորոսի հայաստանյան հետևորդներից մեկի որդին է, ով նախկինում էլ է փորձել կատարել նման արարք, սակայն իր կամքից անկախ ավարտին չի հասցրել, իսկ արդարադատությունից, ըստ ԶԼՄ-երի նրան օգնել է խուսափել Գյումրու լրագրողական «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով մարդասպանի հոր ընկերն է և նրանք երկուսով իրականացնում են տարբեր ծրագրեր Սորոսի գրասենյակի հովանու ներքո։

Սակայն քիչ առաջ համացանցում հայտնվեց մի լուսանկար, որը մատնացույց է անում երիտասարդի Հանրապետական կուսակցության համակիր կամ անդամ լինելու փաստը։ Լուսանկարում երիտասարդը կրում է եռագույն շարֆ, որի վրա գրված է ՀՀԿ լոզունգը «Դեպի ապահով Հայաստան»։ Այդ շարֆերը և այդ լոզունգը ՀՀԿ-ն օգտագործում էր Սերժ Սարգսյանի 2013 թվականի նախընրական արշավի ժամանակ։      

 Սակայն նկարը մակագրված է 2015 թվականով։ Երիտասարդը նկարի ներքևում նշել է․ «Մարզահամերգայինի մուտքի մոտ։ Շնորհակալ եմ ՀՀԿ երիտթևին ուրախ և անմոռաց օրվա համար։ Հիասքանչ տրամադրություն»։

Նշենք, որ ըստ իրավապահների, 25-ամյա երիտասարդը աշխատում է Պաշտպանության նախարարությունում։

Ավելի վաղ InfoPort-ի իրավապահ համակարգի աղբյուրները հայտնել էին, որ աղջիկը բնակվել է Արտաշատում և դեռ պարզ չէ, թե ինչ հանգամնանքներում է նա հայտնվել նշված բնակարանում։ Աղբյուրը հայտնել էր նաև, որ աղջիկը խեղդամահ է արվել իր ծննդյան 16-յակի օրը։

Ավելի ուշ համացանցում տարածվեց մի նորություն, ըստ որի մարդասպանը նախկինում էլ է փորձել կատարել նման արարք։

       

Ըստ ԶԼՄ-երի Ռաֆայել Սուքիասյանը դեռ 2016 թվականին որպես դիտորդ աշխատել է «Սպիտակի Հելսինկյան խումբ» կազմակերպությունում։ Նա այդ ժամանակ կապնվել է ամուսնացած ու երեխաներ ունեցող կնոջ հետ, ձեռք բերել վերջինիս մերկ լուսանկարները: Ըստ մեր աղբյուրի, նա շանտաժի է ենթարկել այդ կնոջը, որպեսզի գումար ստանա, ավելի ուշ նաև միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքիասյանը փորձել է խեղդել այդ կնոջը, սակայն գործն ավարտին չի հասցրել:

Ըստ ԶԼՄ-երի՝ այդ ժամանակ քրեական գործ է հարուցվել, սակայն Սուքիասյանին հաջողվել է խուսափել պատժից, քանզի Սուքիասյանին անմիջական օգնություն ցուցաբերել է «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար սորոսական Լևոն Բարսեղյանը, ով կապեր ունի Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի հետ: Բարսեղյանը, ինչպես հայտնում են ԶԼՄ-երը, տարիներ շարունակ համագործակցում է Արա Սուքիասյանի հոր հետ ու Սորոսի հիմնադրամից ստացած գումարներից բաժին հանում նաև նրա համար:

  • Կիսվել: