կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Ի՞նչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը. ՇՄՆ պարզաբանումը

Ի՞նչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը. ՇՄՆ պարզաբանումը

Շրջակա միջավայրի նախարարությունը անդրադառնում է վերջին օրերին սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվող այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի M-4 մայրուղու 57կմ հատվածում տեղադրված սարքավորումը։

«ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ դա ՄԱԶԾ-ի օժանդակությամբ ձեռք բերված ճանապարհային ավտոմատ օդերևութաբանական կայան է, որը 10 րոպեն մեկ հաճախականությամբ չափում և տրամադրում է տեղեկատվություն հետևյալ օդերևութաբանական պարամետրերի վերաբերյալ՝ հորիզոնական տեսանելիություն, օդի ջերմաստիճան, քամու ուղղություն և արագություն, տեղումների քանակ, ինչպես նաև մայրուղու վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։

Ստացված տեղեկատվությունը խիստ կարևոր է եղանակային կանխատեսումներ կազմելու համար։ Ավելին, առաջիկայում նախատեսվում է կայանը համալրել ցուցանակով և մայրուղով երթևեկողները կստանան տեղեկատվություն տվյալ պահի դրությամբ օդերևութաբանական տարրերի վերաբերյալ»,-հայտնում են նախարարությունից։

  • Կիսվել: