երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար. Ժաննա Անդրեասյանը թվեր հրապարակեց

Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար. Ժաննա Անդրեասյանը թվեր հրապարակեց

 ՀՀ կառավարությունն ակտիվորեն դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում գիտության ոլորտում ավելի շատ երիտասարդների ներգրավելու համար։ «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
 
«Մենք ջանք ենք գործադրում գիտության զարգացման ուղղությամբ, աա մեր առաջնահերթություններից է։ Նախորդ տարիներին մենք ավելի քան 150%–ով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Մենք նոր դրամաշնորհային ծրագրեր ենք սկսել միանգամից մի քանի ուղղությամբ, որոնք էապես մեծացրել են երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը ոլորտում։ Այսօր դրամաշնորհային շահառուների մեծ մասը` ավելի քան 70%–ը, մինչև 30 տարեկան գիտնականներ են»,– նշեց Անդրեասյանը։
 

  • Կիսվել: